Գաղտնիության Քաղաքականություն

MNML-ում ձեր գաղտնիությունը մեզ համար կարևոր է։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում անձնական տվյալները, երբ դուք օգտվում եք մեր կայքից, բջջային հավելվածից կամ ծառայություններից։

Օգտվելով մեր ծառայություններից՝ դուք համաձայնում եք սույն քաղաքականությամբ սահմանված պայմաններին։

Մեր կողմից հավաքագրվող տվյալները

Դուք կարող եք դիտարկել և օգտվել MNML-ից՝ առանց էջ ստեղծելու։ Սակայն պատվեր ձևակերպելիս մենք կարող ենք հավաքագրել գնումն ավարտելու համար անհրաժեշտ սահմանափակ տվյալներ, այդ թվում՝

  • Անձնական և կոնտակտային տվյալներ՝ sինչպես ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և առաքման հասցեն։
  • Պատվերի տվյալներ՝ ներառյալ գնված ապրանքները և պատվերի հետ կապված այլ տեղեկություններ։

Մենք հավաքագրում ենք այս տվյալները բացառապես պատվերների մշակման, առաքումների կազմակերպման և հաճախորդների աջակցություն տրամադրելու նպատակով։

Վճարման տվյալները երբեք չեն պահպանվում MNML-ի կողմից։ Բոլոր վճարումները իրականացվում են անվտանգ՝ լիազորված երրորդ կողմ վճարային համակարգերի միջոցով։

Ինչպես ենք օգտագործում ձեր տվյալները

Ձեր տվյալներն օգտագործվում են բացառապես՝

  • պատվերների մշակման և կատարման համար,
  • գնումների կամ աջակցությանը վերաբերող հարցերի շուրջ ձեզ հետ կապ հաստատելու համար,
  • ապրանքների պատշաճ առաքումն ապահովելու համար։

Մենք չենք օգտագործում ձեր տվյալները չպահանջված մարքեթինգային հաղորդակցությունների համար և չենք վաճառում ձեր անձնական տվյալները։

Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցներ՝ ձեր անձնական տվյալները կորստից, չարաշահումից կամ չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար։ Թեև մենք ձեռնարկում ենք առավելագույն նախազգուշական միջոցներ, որևէ առցանց համակարգ չի կարող լիովին անվտանգ համարվել, և բացարձակ անվտանգությունը չի կարող երաշխավորվել։

Տվյալների փոխանցում երրորդ կողմերին

MNML-ը չի վաճառում և չի տրամադրում անձնական տվյալներ երրորդ կողմերին վարձակալության հիմունքներով։

Մենք կարող ենք սահմանափակ տվյալներ փոխանցել վստահելի ծառայություն մատուցող գործընկերներին՝ օրինակ առաքման կամ լոգիստիկ կազմակերպություններին, միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ձեր պատվերի կատարման համար։ Այս գործընկերներին թույլատրվում է օգտագործել տվյալները բացառապես ծառայությունների մատուցման նպատակով։

Մենք կարող ենք նաև բացահայտել տվյալներ, եթե դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր իրավական իրավունքները, անվտանգությունը կամ գույքը պաշտպանելու համար։

Երեխաների գաղտնիություն

MNML-ի ծառայությունները նախատեսված չեն 13 տարեկանից ցածր անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքագրում երեխաների անձնական տվյալներ։ Եթե կարծում եք, որ երեխայի տվյալները մեզ են փոխանցվել ոչ դիտավորյալ կերպով, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, և մենք անհապաղ կհեռացնենք դրանք։

Սույն քաղաքականության թարմացումներ

MNML-ը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի այս էջում հրապարակվելու պահից։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել քաղաքականությունը՝ տեղեկացված լինելու, թե ինչպես են պաշտպանվում ձեր տվյալները։

Կոնտակտային տվյալներ

Եթե ունեք հարցեր, մտահոգություններ կամ հարցումներ՝ կապված սույն Գաղտնիության քաղաքականության հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ minimaloversize@gmail.com հասցեով։
Կոնտակներ
minimaloversize@gmail.com
+374 (44) 77-73-11